Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Բայդեն |shantnews.am|

shantnews.am: Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի տարածաշրջանում բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարի Քեմիանը։

Բայդենի ուղերձում նաև նշված է. «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այս ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդների առջև՝ ապահովելու, որպեսզի խաղաղությունը և բարգավաճումը մնան մեզ առաջնորդող սկզբունքները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter