ԱԳ նախարարի հետ քննարկել ենք՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները․ Մակունց |armtimes.com|

armtimes.com։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ մոտ 2 ժամ տեւած հանդիպումն ավարտվեց։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում արդյունավետ գնահատեց հանդիպումը՝ նշելով, որ կառավարության ներկայացուցիչների հետ պարբերական քննարկումները դրական է համարում։

Թեեւ Մակունցը չբացեց քննարկված հարցերի շրջանակը, սակայն ասաց, որ փորձել են հասկանալ՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները, եւ իրենց գործողությունները համադրելի դարձնել նախարարության հետ։

Մակունցը հայտնեց, որ առաջիկայում հանդիպում են նախատեսում նաեւ ոստիկանապետի հետ։

Ավելին՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն