2024-06-06-1fea0486-4e36-4feb-8128-198c7365e6c7.jpeg

Խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. Ալիև |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։. Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին:

 
Նա նշել է, որ երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.
«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,– ասել է Ալիևը։
 
Ադրբեջանի նախագահի խոսքով` Հայաստանը պետք է ամբողջովին հրաժարվի ռևանշիզմի գաղափարներից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն