Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդում է Պետդեպը։

Նշվում է, որ Օ’Բրայենը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը:

«Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը», – ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն