2024-06-08-af8bd17d-50be-4cc1-9229-da2fe7e4978f.jpg

Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում․ ՇՄՆ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում․

«Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն