Արթուր և Արտակ Սարգսյանները ձերբակալվել են. ձերբակալումը պայմանավորված է Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ․ Արսեն Բաբայան ․

Արթուր և Արտակ Սարգսյանները քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանը նշում է, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ, նրա խոսքով, զենք չի հայտնաբերվել:

Փաստաբանը հավելել է, որ «Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն