Հնդկաստանի արտաքին գործերի նախարար վերընտրված Սուբրամանյամ Ջայշանկարն արձագանքել է ՀՀ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։
Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մենք միասին կաշխատենք՝ զարգացնելու Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը»,-ասված է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։