2024-06-11-453c0c68-7b3d-4806-b27f-28013e546c5e.jpg

Քարկոփում տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլվել է |factor.am|

factor.am: Լոռու մարզի Քարկոփում տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջը անցած գիշեր Դեբեդը քշել, տարել է: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

«Քանի որ ավելի ցածր էր սարքած ու նեղ ճանապարհ էր, վարարումից ջուրը շրջել է այդ կամուրջ։ Հիմա հինը պետք է հեռացվի և քննարկվի ու կառուցվի նոր ժամանակավոր հետիոտնային կամուրջ կառուցելու հարցը»․- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և հարակից 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել միմյանց հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն