Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի՝ արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա և ստորագրել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

«Կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում:

Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ից հետո՝ 2019 թվականին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, և մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն