Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ

Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով:

Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնել են Կառավարությունից:

Նշենք, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ կառավարության նիստի ժամը տեղափոխել են ժամը 9-ին եւ կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել կառավարության շենքի մոտ:

Հավելենք, որ ՀՀ կառավարության հերթական նիստերը մեկնարկում են ամեն հինգշաբթի՝ ժամը 11։00-ին։ Օրվա և ժամի փոփոխության վերաբերյալ մինչ առավոտ հաղորդագրություն չի տարածվել։

Նշենք նաև, որ քաղաքացիները վաղ առավոտից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ կառավարության շենքի դիմաց են։ Շենքի բոլոր մուտքերի դիմաց ոստիկանները պատեր են կազմել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև