Մոսկվան հույս է հայտնում, որ Կապանում հյուպատոսություն կբացի «մինչև տարեվերջ» |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան ակնկալում է Կապանում հյուպատոսություն բացել «մոտ ապագայում», ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

Հստակ ժամկետներ դիվանագետը կրկին չի նշել, միայն ասել է՝ «ակնկալում են, որ այն տեղի կունենա մինչև տարեվերջ»։

Դեռ 2023-ի նոյեմբերի 2-ին էր Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանն էլ համաձայնություն է տվել: Անցած տարվա դեկտեմբերի վերջին Իվանովն ասել էր, որ այն կբացվի «մոտ ապագայում»։

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը՝ Հայաստանում, առաջինը Գյումրիում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով