Ալիևը Բլինքենի հետ զրույցում դարձյալ խոսել է ՀՀ սահմանադրությունից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Ալիևն ընդգծել է Հայաստանում Սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին նորմատիվ իրավական ակտերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարևորությունը խաղաղության օրակարգը առաջ մղելու տեսանկյունից։

Նա հավելել է, որ «վաղուց եկել է ժամանակը պաշտոնապես դադարեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող բոլոր կառույցների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի անցյալի մնացորդ հակամարտության էջը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով