ՌԴ-ում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր |tert.am|

tert.am: ՌԴ Ամուրի մարզում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, որում եղել է օդաչու և երեք ուղևոր։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով բոլորը զոհվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Հունիսի 20-ին Robinson R-66-ն օդ է բարձրացել փայտամշակման գործարանի տարածքից և պետք է վայրէջք կատարեր Ամուրի մարզի Տինդինսկի շրջանում։ Սակայն ուղղաթիռը չի ժամանել նշանակված վայր, այնուհետև ստացվել է արտակարգ ռադիոփարոսային ահազանգ։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի գտնվելու վայրը։ Ուղղաթիռը պատկանել է տեղի անտառահատման ընկերությանը։  Դրանում ընկերության աշխատակիցներ են եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն