ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում պողպատի և հանքարդյունաբերական 17 առաջատար արտադրողների նկատմամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում պողպատի և հանքարդյունաբերական 17 առաջատար արտադրողների նկատմամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Նախագահը հրամանագիր է արձակում, որով թույլատրում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ցանկացած անձի դեմ, որը տիրապետում, շահագործում, առևտուր է անում կամ օգնություն է ցուցաբերում իրանական տնտեսության սեկտորներին, այդ թվում՝ շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Մնուչինը։

«Ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է սահմանել իրանական 17 մետաղական և հանքաարդյունաբերական ընկերությունների դեմ»,- հավելել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն