ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության առաջին տրանշը, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվների միջոցներից:

Գումարը Կիև է ուղարկվելու Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով: Հունգարիան նախկինում արգելափակել էր միջոցների փոխանցումը, սակայն Եվրախորհրդի իրավաբանական ծառայությունը հայտարարել է, որ Բուդապեշտը չի կարող դադարեցնել վճարումները, քանի որ ձեռնպահ է մնացել տարվա սկզբին հիմնադրամի ստեղծման վերաբերյալ քվեարկությունից:

ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ Հունգարիայի վետոն կարելի է շրջանցել, քանի որ հիմնադրամում գումարները չեն ստացվում եվրոպացի հարկատուներից: Ավելին, այսօրվա որոշումը չի պահանջում միաձայն աջակցություն, ուստի Հունգարիան նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող արգելափակել այն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով