2024-06-26-7caf3e91-54f6-4c27-99df-e28855669d42.jpg

«Ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը», – այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև Անկարայի միանշանակ աջակցությունն է հայտնել Լիբանանին՝ պնդելով, թե Իսրայելը կարող է պատերազմ սկսել այդ երկրի դեմ։

«Թուրքիան աջակցում է Լիբանանին և մյուս տարածաշրջանային դերակատարներին ևս կոչ է անում սատարել Բեյրութին», – հայտարարել է Էրդողանը։

Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Հայաստանի այս որոշմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն