Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի |armtimes.com|

armtimes.com: Պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։ ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը։ 

«Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել»,- ասել է նա:

Մարկ Լիբիի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն և դուռ կբացի առևտրի և գործնական համագործակցության համար, որը օգուտ կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Դեսպանն ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին հորդորել՝ օգտվելու այս հնարավորությունից և կանի հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու նրանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն