ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ Պատել |1lurer.am|

1lurer.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին, որը նախատեսված է օգոստոսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Հայկական կողմը հրավերն ընդունել է, Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի արտահայտել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով