Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը |news.am|

news.am: Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած շարժման մասնակիցների հանդիպումը: Բագրատ Սրբազանը նշեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին:

Նախքան հանդիպման մեկնարկը, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների՝ օրերս Կիրանց կատարած այցին:

«Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են»,-ասաց նա:

Խոսելով մարզեր կատարած իր այցերի մասին՝ Բագրատ Սրբազանն  ասաց, որ նկատում է՝ հասարակության շրջանում վախի մթնոլորտ է տիրում.

«Ամեն հանդիպումից հետո կանչում են մարդկանց վախեցնում, հրահանգավորում: Բոլոր հնարավոր տարբերակներով վախեցնում են մարկանց՝ մեկը զինծառայող ունի, մեկը աշխատող… այդպես վախեցնում են»,-ասաց նա և հավելեց, որ չնայած այդ ամենին, մարդիկ միտված են փոփոխությունների՝ իշխանափոխության:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ ՝ «Աշխարհաքաղաքական լարվածությունը, ուժային կենտրոնների շահերը տարածարջանում և Հայաստանը» և «Սոցիալական քաղաքականություն, սոցիալական արդարություն, գործազրկության  հիմնախնդիրը, մեղմացման և հաղթահարման ուղիները» թեմաներով: Քննարկումների բանախոսներն էին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով