Մեր բախտն է, Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել. Ռևազյանը՝ հայկական շուկայում «Ռայնէյրի» մեկնարկի մասին |aysor.am|

aysor.am: Մեր բախտն է, Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդադառնալով վաղվանից հայկական շուկայում գործունեության ծավալել պատրաստվող «Ռայնէյր» ավիաընկերության աշխատանքներին։

«Դա ազդելու է ավիաընկերության վրա։ Դա «Ռայնէյրի» մեղքը չէ։ Այսօր օրվա ընթացքում ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել «Ռայնէյրի» ղեկավարության հետ։ Սկզբում Հայաստանը մտցրել էին չեղարկումների ցուցակի մեջ, բայց այժմ հանել են», – ասաց Ռևազյանը՝ ավելացնելով, որ գործադուլի պատճառով սպասվում են ուշացումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով