2024-07-11-b7ce769c-7a3f-4a03-89a2-6ab887619940.jpg

Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի իր պաշտոնակցի՝ Հաջա Լահբիբի հետ հանդիպում է ունեցել։

X-ի իր միկրոբլոգում Միրզոյանը հայտնել է, որ  հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը:

«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների, Հայաստանի ու ԵՄ գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», – գրել է Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն