2024-07-11-de1116d0-d6d3-461d-9340-44253968aa77.jpeg

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձևաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն