armenpress.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»։