ԱՄՆ-ում դատարանը կարճել է Թրամփի դեմ գաղտնի փաստաթղթերի անօրինական պահման վերաբերյալ գործը |factor.am|

factor.am: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դատարանը կարճել է գաղտնի փաստաթղթերի անօրինական պահման համար ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գործը։ CNN-ի փոխանցմամբ՝ գործը կարճվել է դաշնային շրջանային դատավոր Էյլին Քենոնի կողմից։

Դատավորը որոշման մեջ նշել է, որ այդ գործով հատուկ խորհրդական Ջեք Սմիթի նշանակումը խախտում է Սահմանադրությունը: Ըստ հրապարակման՝ Քենոնի որոշումը, որին Թրամփը պաշտոնում նշանակել է 2020 թվականին, հանում է ամենակարևոր իրավաբանական խնդիրներից մեկը, որը ծառացած էր ԱՄՆ նախկին նախագահի առջև։

CNN-ը հիշեցնում է, որ անցյալ տարի Սմիթը Թրամփին մեղադրել է գաղտնի փաստաթղթերը Սպիտակ տնից տանելու և նյութերը վերադարձնելու՝ կառավարության փորձերին դիմակայելու մեջ: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով