Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված խորհրդի նոր անդամ Գրիգոր Առաքելյանը:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մանրամասներ էր ներկայացրել այսօրվա նիստից։
Նա նշել էր, որ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։