2024-07-18-2065a0a4-64c1-4a1b-938d-72e796d88a14.jpg

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը:   

Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:   

Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ երկրների գործընկերների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն