Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 
 
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարեորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը:
 
Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով