Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը |azatutyun.am|

azatutyun.am: Ուրբաթ երեկոյան Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնը։

Ուկրաինական ոստիկանության տեղեկություններով՝ անհայտ տղամարդը ատրճանակից կրակել է քաղաքական գործչի գլխին։

Ֆարիոնը հայտնի էր Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառման դեմ իր կոշտ ելույթներով։ Նախորդ տարի նա հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «ուկրաինական բանակի կազմում կռվող ռուսախոս զինվորականները իսկական ուկրաինացիներ չեն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով