ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին։

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառմանից։

«Սրտանց շնորհավորում ենք Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Եգիպտոսին մաղթում ենք բարգավաճում և շարունակական զարգացում՝ փոխադարձ շահերի բոլոր հնարավոր ուղղություններով ակնկալելով հայ-եգիպտական համագործակցության ամրապնդում»,- ընդգծել է ԱԳ նախարարությունը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով