ԱՄՆ-ի Սենատը քննարկելու է Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոցների հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ սենատորների կողմից պատրաստված նախագիծը, որն ուղղված է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, դեկտմեբրի 11-ին քվեարկության է դրվելու հանձնաժողովի նիստում։

Թուրքիայի դեմ պատժամիջոցները մասնավորապես պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով։

Հանձնաժողովի կողմից վավերացվելուց հետո դեռևս հայտնի չէ, թե Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը երբ կներակայացվի Սենատի քվեարկությանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սպառազինության հարցերով հանձնաժողովը ևս պահանջել են Ռուսաստանից S-400-երի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն