Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ լրատվամիջոցների՝ տուժածներից մեկը ՊՆ սպա է |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում Սինյավինսկայա փողոցի կայանատեղիներից մեկում ավտոմեքենա է պայթել, վարորդն ու ուղևորը վիրավորվել են, հայտնում են Քննչական կոմիտեից և ՆԳՆ-ից։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի առավոտյան։ BAZA Telegram ալիքը նշել է, որ «ենթադրաբար» երկու տուժածներից մեկը ռուսական ռազմական հետախուզության սպա է։

Հաղորդվում է, որ տղամարդու ոտքերը պոկվել են, իսկ կինը բեկորային վնասվածքներ է ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter