2024-07-24-9298815f-e467-4e11-b47e-4e3e649a6c46.jpg

Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում |1lurer.am|

1lurer.am: ԿԺԴՀ-ի ուղարկած աղբով օդապարիկներից մեկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով նախագահի անվտանգության ծառայությանը։

«Քիմիական, կենսաբանական և ճառագայթային արձագանքման խմբի հետաքննությունը պարզել է, որ իրերը վտանգ չեն ներկայացնում»,- տեղեկացրել են ծառայությունից։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ մայիսի վերջից ԿԺԴՀ-ն ավելի քան 3 հազար աղբատար օդապարիկ է արձակել՝ ի նշան «հակափհենյանական» թռուցիկների դեմ բողոքի, որոնք հարավից ուղարկել են հյուսիսկորեացի դասալիքներն ու հարավկորեացի ակտիվիստները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն