Օբամաներն իրենց աջակցությունն են հայտնել Քամալա Հարիսին նախագահական ընտրապայքարում |factor.am|

factor.am: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման հայտարարել են փոխնախագահ Քամալա Հարիսին իրենց աջակցության մասին։ Տեսանյութն X-ի իր էջում հրապարակել է Բարաք Օբաման։ 

«Այս շաբաթ ավելի վաղ, ես ու Միշելը զանգահարել ենք մեր ընկեր Քամալա Հարիսին: Մենք նրան ասացինք` կարծում ենք, որ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը։ Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ»,-գրել է ԱՄՆ նախկին նախագահը։ 

Ավելի վաղ Հարիսին իրենց աջակցությունն էին հայտնել  ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշման մասին և Դեմոկրատական ​​կուսակցությանը առաջարկել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն առաջադրել։  Հարիսը համաձայնել էր պայքարել առաջադրման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով