ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, ըստ որի՝ Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը բռնության է ենթարկում քնելու պառկած մանկահասակ երեխային։ Նախարարությունը տեսանյութը փոխանցել է համապատասխան մարմիններին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից․
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:
Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը», – նշված է նախարարության հայտարարությունում։