2024-07-26-6ef897e3-08a5-496a-a740-f91dc2023b87.webp

Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը բացվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:

Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակված Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը բացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
 
«Ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել է »,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն