42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի՝ ծառին բախվելու հետևանքով կա երեք տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Շտապօգնության աշխատակիցները վարորդ Ս. Մ.-ին (ծնված 1955 թ․) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։
Հիշեցնենք, որ Մյասնիկյան պողոտայում թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը առավոտյան բախվել է ծառին։