2024-07-31-1a290921-16d3-48f7-9f5a-48459bc7e9ca.png

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին․ Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։

Այս մասին հայտարարել է պետքարտուղար Բլինկենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Վաշինգտոնը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության դեմ, եթե օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքը չհամապատասխանի միջազգային չափանիշներին։

 

Օ՛Բրայենը հավելել էր, որ ամերիկյան կողմը նույնպես կարող է դադարեցնել ֆինանսական օգնությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն