Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը |armenpress.am|

armenpress.am:

Ռուսաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մասով նմանատիպ միջոց չի ձեռնարկվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի խոսքով՝ կառավարությունն այդ որոշումը կայացրել է շուկան կայունացնելու, այն առաջարկով հագեցնելու և գների, այդ թվում՝ մեծածախ գների կտրուկ աճ թույլ չտալու նպատակով։

Ռուսաստանի Դաշնությունից բենզինի արտահանման արգելքը գործել է 2023 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 17-ը՝ շարժիչային վառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակի կայունացման նպատակով։ Նմանատիպ միջոցը տարածվել է նաև դիզելային վառելիքի վրա։

Ընդ որում, ՌԴ կառավարությունը 2024 թվականի մարտի 1-ից մինչև  օգոստոսի 31-ը կրկին սահմանել էր բենզինի (բայց ոչ դիզվառելիքի) արտահանման ժամանակավոր արգելք, որը, սակայն, դադարեցվել էր մայիսի վերջից մինչև հուլիսը ներառյալ։

Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն