Հայաստանյան 16 ընկերություններից մեկի համար ՌԴ արտահանման սահմանափակումները հանվել են

Նախկինում պատժամիջոցների ենթարկված 16 հայաստանյան ընկերություններից մեկի համար հանվել են Ռուսաստան պարենային ապրանքների արտահանման սահմանափակումները։ Որոշումն ընդունվել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի մասնակցությամբ տեսակապով հանդիպման արդյունքում:
 
Բանակցություններին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի նախագահ Գոհար Բարսեղյանը:
Տեսչությունն ուսումնասիրել է ավելի վաղ ռուս գործընկերների կողմից բարձրացված հարցերը․ արդյունքում՝ որոշում է կայացվել օգոստոսի 5-ից վերացնել 16 ընկերություններից մեկի համար Ռուսաստան արտահանման սահմանափակումները:
Հետագա բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով։
 
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերությունների արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին՝ առաջարկելով Հայաստանի սննդի տեսչությանը մինչև հետաքննության ավարտը՝ ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով