2024-08-06-e644119c-5e00-4e0b-8721-a56cc007815c.jpg

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում են

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում են։

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Քավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ 9-5 հաշվով հաղթելով Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն