2024-08-12-bc2fdb36-88e5-454b-a2f0-da096c08087b.jpeg

Երևանի փոխքաղաքապետն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի  և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: 

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան ցորենով բեռնված բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանած մեկ այլ ավտոմեքենայի և կողաշրջվել։ 18 քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն