Ինչ դիրքորոշումներ ունեն Հարիսն ու Թրամփը ներգաղթի վերաբերյալ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Գաղտնիք չէ, որ ներգաղթը հանդիսանում է ԱՄՆ նախընտրական պայքարի առանցքային թեմաներից մեկը: Խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հղում է կատարում իր դատախազական գործունեությանը։ Դոնալդ Թրամփը քննադատում է Սպիտակ տան ներկայիս վարչակազմին:

«Իրավապահների հետ անցել եմ ԱՄՆ-ն ու Մեքսիկան կապող ստորգետնյա թունելներով: Հետևել մեր երկիր անօրինական կերպով ներթափանցած անդրազգային ավազակախմբերի, թմրակարտելների և մարդկանց առևտրով զբաղվողների: Նրանց մեղադրանք եմ առաջադրել ու հաղթել»,- ասել է Հարիսը:

Իր պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կառուցել է ավելի քան 80 կիլոմետր երկարությամբ ամերիկա-մեքսիկական սահմանային նոր պատը, նվազեցրել փախստականների ընդունման տարեկան թույլատրելի շեմը՝ հասցնելով այն նվազագույն կետի, և գործի դրել մի քաղաքականություն, որը բաժանում էր երեխաներին ծնողներից:

«Այս նոյեմբերին ամերիկացիները համեմատելու են մեր աշխատանքները և ասելու են. «Սահմանային ցար Հարիս, դու սարսափելի աշխատանք ես կատարել: Դուք խայտառակություն եք մեր երկրի համար: Դուք ազատված եք աշխատանքից: Դո՛ւրս կորեք այստեղից։ Դո՛ւրս»,- ասել է Թրամփը:

Նորություն չէ, որ ներգաղթին առնչվող խնդիրները ամերիկյան նախընտրական պայքարի սուր հարցերից են։ Չիկագոյի խորհրդի սոցհարցման համաձայն՝ ամերիկացիների 50%-ը կարծում է, թե մեծ թվով ներգաղթյալները սպառնալիք են Միացյալ Նահանգներին։ Զուգահեռաբար՝ թեև ամերիկացիների կեսից ավելին կողմ է սահմանային պատի կառուցմանը և ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ամերիկյան զորքերի տղակայմանը, բայց նաև դեմ է ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսմանը:

Տևական ժամանակ է ԱՄՆ Կոնգրեսը չի կարողանում ընդունել ներգաղթի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումները, և նման պայմաններում շատ բան կախված է գործադիր իշխանության գործողություններից և առկա կանոնակարգերից:

«Նման քաղաքական միջավայրում բարդ է, ու գործադիրի գործողությունները միշտ լինելու են քննարկման առարկա, և մենք ունենք Կոնգրես, որը պատրաստ չէ գործել»,- ասում է ներգաղթի հարցերով իրավաբան Քորի Ֆորմանը:

Այս ամենի ֆոնին՝ Քամալա Հարիսը խոստանում է աջակցել սահմանային անվտանգությանը վերաբերող օրենսդրության ընդունմանը` ընդգծելով, թե Թրամփն էր, որ այս տարվա սկզբին խափանեց Սենատում նման օրինագծի ընդունումը:

«Նա տապալեց երկկուսակցական պայմանավորվածությունը, քանզի կարծում էր, թե դա կօգնի իրեն հաղթել ընտրություններում։ Սա ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփը չի մտածում սահմանների անվտանգության մասին: Նա մտածում է միայն իր մասին… ։ Ահա, իմ խոստումը ձեզ՝ որպես նախագահ, հետ կբերեմ սահմանային անվտանգության վերաբերյալ օրինագիծը, որի ընդունմանը խոչընդոտեց Դոնալդ Թրամփը, և ես այն կստորագրեմ որպես օրենք»,- ասել է Հարիսը:

Թրամփի թիմակիցները, սակայն, պնդում են՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը պետք է կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ, նրանց կարծիքով, առավելություն ունի Հարիսի նկատմամբ, և դրանցից է ներգաղթը:

Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով