news.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Տյումենի մարզում ահաբեկչությունը կանխելու մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՌԴ ԱԴԾ-ն Քննչական կոմիտեի հետ փոխգործակցությամբ կանխել է ահաբեկչության պատրաստումը Տյումենի մարզում։ Իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք զանգվածային սպանությունների կողմնակիցներ են եւ պլանավորում էին իրականացնել ինքնաշեն պայթուցիկի գործադրում Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքի ներքին գործերի մարմինների օբյեկտում»,- նշվել է հաղորդման մեջ։
Նշվել է, որ հայտնաբերված երկու ինքնաշեն պայթուցիկ սարքերը ոչնչացվել են տեղում մասնագետների կողմից։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման հոդվածներով։