ՌԴ Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

«2024 թվականի օգոստոսի 15-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Տու-22Մ3 ինքնաթիռը։ Անձնակազմը կարողացել է մինչ ինքնաթիռի վթարվելը լքել այն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել ամայի տարածքում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել», – նշել է նախարարությունը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ բոլոր օդաչուները հայտնաբերվել են։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter