Ռուսաստանում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:

Ստորգետնյա ցնցումների պատճառով շրջանի բնակիչները լքել էին իրենց տները։

Հետցնցումը, ըստ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի, տեղի է ունեցել Երևանի ժամանակով 23:21-ին: Դրա ուժգնությունը կազմել էր 4,7 մագնիտուդ։

Լուսանկարը տրամադրել է ՌԴ Գիտությունների ակադեմիան, որտեղ Շիվելուչ հրաբխի ժայթքումն է։ Ըստ տեղեկությունների, այն առաջացել է ՌԴ Կամչատկա թերակղզում երկրաշարժի պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter