2024-08-22-59325b1b-fca3-4dc0-842c-e8140ba45473.jpeg

Սուրեն Պապիկյանը բանակային զորամիավորման շտաբում հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը: 

Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն