ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով