Բելգորոդում հրետակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 37-ը |azatutyun.am|

azatutyun.am: Բելգորոդում հրետակոծության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 37 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Բելգորոդում կոտրվել են երկու բարձրահարկ շենքերի տանիքներն ու ապակիները, վնասվել է երկու առևտրային կենտրոն:

Տեղական տելեգրամյան Ash և Belgorod No1 ալիքները գրում են, որ հրթիռը դիպել է Շչորսա փողոցի տներից մեկն։

Բելգորոդի մարզի Դուբովոե գյուղում վնասվել է 13 մեքենա, հրդեհվել է երկու տուն, ավտոմեքենա և ավտոտնակ։ Բացի այդ, վնասվել են բարձրահարկ շենքերից մեկի և հինգ տների տանիքները, կոտրվել են ապակիները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն