Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում։

«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել և նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը չէր մանրամասնել։

Ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով