Երևանում տեղացած  անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ

Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած  անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը․

«Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:

Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:

Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ», – նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով